Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է. Իրանի ԱԳՆ

Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է. Իրանի ԱԳՆ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է. Իրանի ԱԳՆ

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում: Աղետի համար պատասխանատու անձի ճակատագրի մասին տեղեկություններ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով ISNA գործակալությանը:

«Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»,- հայտնել է նա:

Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե կոնկրետ ում մասին է խոսքը:

Միևնույն ժամանակ, նախարարն այս դեպքը համեմատել է 1988 թվականին ԱՄՆ զինված ուժերի կողմից սխալմամբ իրանական ուղևորատար ինքնաթիռի խոցման հետ:

«Վաշինգտոնը դեռ պաշտոնապես ներողություն չի խնդրել այս միջադեպի համար: Նույնիսկ այդ հարձակման մեջ ներգրավված սպան մեդալ է ստացել»,- հայտարարել է Զարիֆը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan