Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՔԾ-ում ինչ քրեական գործով է հարցաքննվել

Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՔԾ-ում ինչ քրեական գործով է հարցաքննվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը ներկայացրեց, թե ՀՔԾ-ում ինչ քրեական գործով է հարցաքննվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայությունում հունվարի 24-ին հարցաքննվել է քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի վրա հարձակման դեպքի առիթով մի քաղաքացու հաղորդման հիման վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց Կապանում իր ամփոփիչ ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի հարցին:

«Ստիպված եմ ասել: 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին և մտածում էի՝ հիմա այդ գործով պետք է հետաքրքրվեմ, թե ոչ, հետո, որ անկեղծ ասեմ, մտածեցի՝ ամոթ է, հիմա պետք է ասեն, թե սկսել է իր անձնական գործերով զբաղվել: Այս վերջերս պարզվեց, որ մի քաղաքացի իր նախաձեռնությամբ, չգիտեմ ինչ պատճառով, դիմում է գրել և ասել է, թե գիտի՝ ով է կազմակերպել այդ հարձակումը, գնացել ցուցմունք է տվել, տվել է  կոնկրետ մարդկանց անուններ: Եվ այդ փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, ու ինձ կանչել էին հարցաքննության»,-պատմեց Փաշինյանը։ Նա հավելեց նաև՝ այդ գործով իրեն տուժող են ճանաչել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan