Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 1113-ի

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 1113-ի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 1113-ի

Չինաստանում COVID-19 վիրուսով վարակվածների թիվը գերազանցել Է 44,6 հազարը, 1113-ը մահացել են, առողջացել են 4740-ը: Փետրվարի 12-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 11-ին գերատեսչությունը հայտնել Էր ավելի քան 42,6 հազար ախտահարվածների, 1016 զոհերի եւ 3996 առողջացածների մասին: Նորացված տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում Է 2,49 տոկոս:

Տարածաշրջանների թվում վարակվածների քանակով առաջին տեղն զբաղեցնում Է Հուբեյի նահանգը, որտեղ արձանագրված Է 33,3 հազար ախտահարված, նրանցից 1068-ը մահացել են, ապաքինվել Է 2639 մարդ: Պեկինում վարակվածների թիվը կազմում Է 342, նրանցից 48-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, մահացել են երեքը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում բժիշկների հսկողության տակ Է գտնվում ավելի քան 185 հազար բնակիչ, որոնք սերտ շփում են ունեցել ախտահարվածների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan