Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՆԱՏՕ-ն ինտենսիվ քննարկումներ է անցկացնում Ռուսաստանի հետ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ինտենսիվ ու բաց քննարկումներ Է անցկացնում Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Le Figaro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է փետրվարի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով Մոսկվայի հետ երկխոսությունն ուժեղացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկության վերաբերյալ հարցին, Ստոլտենբերգը նշել Է, որ ՆԱՏՕ-ն «արդեն Ռուսաստանի հետ վարում Է այդ երկխոսությունն ինստիտուցիոնալ հիման վրա»:

«Մենք այն վարում ենք սպառազինությունների նկատմամբ հսկողության խնդրի, ռիսկերի նվազեցման հարցի, թափանցիկության թեմայի եւ այլ թեմաների շուրջ»,- ասել Է ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հերթական անդամ հանդես Է եկել այն պնդմամբ, որ Ռուսաստանը խախտել Է Փոքր ու միջին հեռահարության հրթռների վերացման մասին պայմանագիրը: «Բայց մենք նրա հետ ինտենսիվ ու բաց քննարկումներ ենք վարում»,- հայտարարել Է նա: Ստոլտենբերգն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի երկրներին «հարկավոր Է միասնական մնալ, խոսել մեկ ձայնով եւ հաստատակամ լինել»:

Փետրվարի 15-ին ելույթ ունեալով Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում՝ Ստոլտենբերգը հայտարարել Էր, որ ՆԱՏՕ-ն հույս ունի բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ շարունակելով ՌԴ-ի զսպման եւ նրա դեմ պատաժամիջոցները պահպանելու քաղաքականությունը: Իր հերթին Մակրոնը, որը նույնպես այդ օրը մասնակցել Է խորհրդաժողովին, հայտարարել Է, որ Փարիզը հանդես Է գալիս Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan