Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հնդկաստանն Էրդողանի հայտարարության պատճառով բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հնդկաստանն Էրդողանի հայտարարության պատճառով բողոքի նոտա է հղել Թուրքիային
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հնդկաստանն Էրդողանի հայտարարության պատճառով բողոքի նոտա է հղել Թուրքիային

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Պակիստան կատարած այցի ժամանակ Քաշմիրի հարցով կատարած մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացնում է haber.sol.org.tr կայքը:

Էրդողանը դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում ապրող մահմեդականների նկատմամբ իրականացված գործողությունները և նշել էր, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:

Հնդկաստանի արտգործնախարարությունը կառույց է հրավիրել երկրում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլարին և բողոքի նոտա է հղել նրան:

Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայի միջամտությունն այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ է:

«Հնդկաստանն անընդունելի է համարում դա: Այս վերջին հայտարարությունները մեծ ազդեցություն են ունեցել մեր երկկողմ հարաբերությունների վրա»,-ասել է մամուլի խոսնակը:

Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին մտադիր է սահմանափակումներ մտցնել Թուրքիայից ներմուծվող ապրանքների համար:

Հնդկաստանի և Պակիստանի միջև Քաշմիրյան հակամարտությունը շարունակվում է 1947 թվականից, երբ Մեծ Բրիտանիան անկախություն շնորհեց իր նախկին գաղութին, որը բաժանվեց հինդուիստական Հնդկաստանի և մահմեդական Պակիստանի միջև:

1947 թվականից ի վեր Հնդկաստանն ու Պակիստանը երեք անգամ պատերազմել են Քաշմիրի համար: 1947 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմի ժամանակ Քաշմիրը անկախություն է հռչակել` որպես Ազատ Քաշմիրի Խորհրդարանական Հանրապետություն: Հնդկաստանը ճանաչել է Քաշմիրի անկախությունը:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan