Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիան Օսման Քավալային ազատ արձակելուց ժամեր անց կրկին նրան ձերբակալելու որոշում է կայացրել

Թուրքիան Օսման Քավալային ազատ արձակելուց ժամեր անց կրկին նրան ձերբակալելու որոշում է կայացրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիան Օսման Քավալային ազատ արձակելուց ժամեր անց կրկին նրան ձերբակալելու որոշում է կայացրել

Թուրք գործարար, վերլուծաբան և հասարակական գործիչ Օսման Քավալան, որը երեկ՝ փետրվարի 18-ին, արդարացվել էր 2013 թվականին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի մեղադրանքով, կրկին ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի դատախազությունը վերսկսել է հետաքննությունը Քավալայի նկատմամբ, այս անգամ` 2016 թվականի հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Քավալային մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մտադրության համար:

Օսման Քավալան Գեզիի այգու ցույցերի գործով փետրվարի 18-ին 9 արդարացված անձանցից մեկն էր, նրան ազատ էին արձակել խիստ ռեժիմի բանտից, տեղափոխել էին հիվանդանոց` առողջությունը ստուգելու, որից հետո կրկին ձերբակալել են:

Մարդու իրավունքների թուրքական և միջազգային մի շարք կազմակերպություններ Քավալայի այս ձերբակալությունը բնորոշել են որպես «ցինիզմ» թուրքական իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Քավալան հիմնադրել ու ղեկավարում է թուրքական հայտնի «Անադոլու քյուլթուր» հիմնադրամը, որը զբաղվում է մշակութային փոխանակության ու մշակութային ժառանգության ուսումնասիրության լայնածավալ ծրագրերով Թուրքիայում, տարածաշրջանում և Եվրոպայում: Ծնունդով Փարիզից թուրք գործիչը հովանավորել է նաև Դիարբեքիրի մշակութային տան, Պատմության հիմնադրամի ծրագրերն ու Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամ է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan