Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ոչ ոք չի զրկվել. Փաշինյանը նշեց զրկելու պատճառները

Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ոչ ոք չի զրկվել. Փաշինյանը նշեց զրկելու պատճառները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ոչ ոք չի զրկվել. Փաշինյանը նշեց զրկելու պատճառները

Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից ի վեր որևէ վարորդ վարորդական իրավունքից չի զրկվել այդ համակարգի կիրառման արդյունքում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօրվա դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց այդ վարորդներից ոչ ոք բալային համակարգով չի զրկվել: Բալային համակարգով զրկված ոչ մի վարորդ չունենք: Այդ վարորդները զրկվել են խիստ կոպիտ խախտումների համար: Նրանցից 27 հոգի զրկվել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա վարելու համար: 16 հոգի զրկվել է կրկնակի ոչ սթափ վիճակում վարելու համար: 6 հոգի՝ սթափության վիճակի զննությունից խուսափելու համար: 180 հոգի զրկվել է խմածության 0.5 միլիգրամից ավելի չափի համար: Չենթարկվելու և փախուստի դիմելու համար զրկվել է 2 հոգի, փարոսիկներ տեղադրելու ու հատուկ ազդանշանի համար 3 հոգի, ևս 77 հոգի ոչ միայն զրկվել են, այլև իրենց նկատմամբ քրեական գործ է հարուցվել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոստիկանության կանխատեսումներով` բալային համակարգի կիրառման արդյունքում վարորդական իրավունքից հավանական զրկումները կլինեն մարտ-ապրիլ ամիսներից:

«Երբ բալային համակարգով առաջին զրկումները կարձանագրվեն, մենք խորը վերլուծության կենթարկենք հասկանալու համար, թե ինչ անենք, որ հանրային անվտանգությունն ավելի բարձր մակարդակի լինի»,- նշեց Փաշինյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan