Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը

Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը

Հալեպի միջազգային օդանավակայանը փետրվարի 19-ին վերսկսել Է իր աշխատանքն ութամյա ընդմիջումից հետո եւ առաջին չվերթն ընդունել Դամասկոսից:

Հալեպի եւ Դամասկոսի միջեւ տարածությունը կազմում Է մոտավորապես 370 կիլոմետր, նախքան սիրիական ճգնաժամը ինքնաթիռներն այդ տարածությունը հաղթահարում Էին մոտավորապես 50 րոպեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին չվերթով Հալեպ Է ժամանել 120 ուղեւոր, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Ալի Համուդը եւ զբոսաշրջության նախարար Մուհամադ Մարտինին:
Սիրիայի տրանսպորտի նախարարության հաղորդման համաձայն, առաջիկա օրերին պլանավորվում Է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Դամասկոս եւ Եգիպոսի մայրաքաղաք Կահիրե:
Օդանավակայանը բացվել Է սիրիական բանակի գործողությունների շնորհիվ. փետրվարի 16-ին այն 2013 թվականից ի վեր առաջին անգամ լիակատար հսկողություն Է հաստատել Հալեպի շրջակա բոլոր բնակավայրերի նկատմամբ՝ դրանով իսկ քաղաքը վտանգազերծելով զինյալների արդեն կանոնավոր դարձած հրետակոծումներից:
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 17-ին հայտնել Է Հալեպի նահանգում մի շարք բնակավայրերի ազատագրման մասին եւ խոստացել շարունակել բանակի հարձակումը մինչեւ Սիրիայից բոլոր ահաբեկիչների լիակատար դուրսբերումը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan