Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Այս օրը խորհրդանշական է համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմքը․ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ

Այս օրը խորհրդանշական է համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմքը․ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Այս օրը խորհրդանշական է համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմքը․ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին։

«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախը:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն և նորանոր հաջողություններ Արցախում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan