Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի են. Նիկոլ Փաշինյան

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի են. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի են. Նիկոլ Փաշինյան

Գյուղական բնակավայրերում տները կառուցվում են առանց որևէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, աստիճան, և դրանով ամեն ինչ ավարտվում է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Երևանում ապօրինի առանձնատներ կառուցելու հարցին: «Հիմա պարզվում է, որ Երևանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և, օրինակ, այսօր Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է:

Ամենահայտնի մարդիկ, օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներևակայելի չափերի, հիմա եկել ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն էլ ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են, որ պարտավոր ենք օրինականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հանձնարարեց այս հարցը քննարկել Երևանի քաղաքապետի հետ ու լուծումներ գտնել:

Նախարարն իր հերթին նշեց, որ այնպես, ինչպես վարչապետն է ներկայացրել, լուծումներ կան: Այդ մասին նշեց նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan