Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վենեսուելայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը բավականաչափ սնունդ չի ստանում. զեկույց

Վենեսուելայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը բավականաչափ սնունդ չի ստանում. զեկույց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վենեսուելայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը բավականաչափ սնունդ չի ստանում. զեկույց

Վենեսուելայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը սննդի նվազագույն պահանջները բավարարելու համար բավականաչափ սնունդ չի ստանում, հայտնում է Associated Press գործակալությունը` հղում տալով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցին:

Վենեսուելայի 31,98 միլիոն բնակչից գրեթե 9,3 միլիոնը սննդի չափավոր կամ զգալի պակաս ունի, ինչը բնորոշվում է որպես հիմնական սննդային պահանջները բավարարելու անկարողություն: Նշվում է, որ շատ վենեսուելացիների սննդակարգը հիմնականում բաղկացած է պալարից և լոբազգիներից:

Հիշեցնենք, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Վենեսուելայի տնտեսությունը 116 միլիարդ դոլարի կորուստ է կրում:

Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո 2019 թվականի հունվարի 21-ին Վենեսուելայում լայնածավալ բողոքի ցույցեր սկսվեցին: Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարեցին նրա իշխանությունը ճանաչելու մասին: Դրան հաջորդեց Մադուրոյի հայտարարությունը, թե Գուադիոն ԱՄՆ-ի խամաճիկն է: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ իրենց հերթին աջակցեցին Մադուրոյին` որպես երկրի օրինական նախագահի:

2020 թվականի հունվարի 5-ին խորհրդարանի պաշտոնական նիստի ժամանակ խոսնակ ընտրվեց Լուիս Պարրան:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan