Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան` մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 8-րդ նիստին: Այս մասին տեղեկացնում է trthaber.com կայքը` հղում անելով Թուրքիայի կապի և տեղեկատվության նախարարությանը:

Նախարարությունից տեղեկացրել են, որ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած խորհրդի նիստը տեղի է ունենալու Բաքվում, դրան մասնակցելու են երկու երկրների կառավարության անդամները:

Խորհրդի նիստում քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերություններն ու համագործակցության խորացման հնարավորությունները:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:

Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2011 թվականին Թուրքիայի Իզմիր քաղաքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan