Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ուղարկել ՍԴ. 328 ընտրատեղամասերում գրանցված արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ուղարկել ՍԴ. 328 ընտրատեղամասերում գրանցված արդյունքներն անվավեր են ճանաչվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանի ԿԸՀ-ն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու ուղարկել ՍԴ. 328 ընտրատեղամասերում գրանցված արդյունքներն անվավեր են ճանաչվել

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Միլի մեջլիսի (խորհրդարանի)՝ փետրվարի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և արդյունքների արձանագրությունն ուղարկել Սահմանադրական դատարան՝ ուսումնասիրելու և հաստատելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Որոշում է կայացվել Միլի մեջլիսի ընտրությունների ընդհանուր արդյունքների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը համապատասխան փաստաթղթերի հետ միասին հաստատման համար ուղարկել Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրական դատարան»,- ասվում է երկրի ԿԸՀ տարածած հաղորդագրությունում:

Նշվում է, որ ՍԴ-ն պետք է արդյունքներն ուսումնասիրի 10-օրյա ժամկետում և վերջնական որոշում կայացնի: Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են փետրվարի 9-ին: Համաձայն վերջնական արձանագրության՝  երկրի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությանը խորհրդարանում հասնող մանդատների թիվը ընտրությունների արդյունքում կազմել է 70 ընդհանուր 125-ից: Եվս 41 մանդատ ստացել են անկախ թեկնածուներ: Խորհրդարան կանցնի նաև Ադրբեջանի այլ կուսակցություններից առաջադրված 10 թեկնածու:

Նշենք, որ լուրջ ընտրախախտումների առկայության պատճառով Ադրբեջանի ԿԸՀ-ն անվավեր էր ճանաչել երկրի 4 ընտրական շրջանների քվեարկության արդյունքները: Ընդհանուր առմամբ անվավեր է ճանաչվել 328 ընտրատեղամասերի քվեարկության արդյունք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan