Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են

ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման բոլոր միջոցառումները ձեռնարկված են

Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ մանրամասներ ներկայացրեց աշխարհում և տարածաշրջանում վիրուսի տարածման վերաբերյալ և նշեց, որ այսօր զրուցել է Վրաստանի գործընկերոջ հետ: Վերջինս տեղեկացրել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման մեկ դեպքը բերովի է, այսինքն՝ այլ երկրի քաղաքացի է եկել Վրաստան՝ արդեն իսկ վարակված: «Նա և նրա հետ շփված 4 անձինք մեկուսացված են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Թորոսյանը:  

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, և Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ «Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ Զինված ուժերում նույնպես կանխարգելման լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել և զինծառայողների ծնողներին ու հարազատներին հորդորեց ըմբռնմամբ մոտենալ:

 «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է ինչ-որ բան թաքցնելու դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, և կառավարությունը թաքցնի այդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին ապրել  բնականոն կյանքով, քանի որ այս պահին որևէ անհանգստացնող բան չունենք:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։

«Եթե, այնուամենայնիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - վստահեցրեց փոխվարչապետը։

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan