Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը

Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը

Մարտիրոս Սարյանի 140-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 28-ին, հիմնանորոգվել է նկարչի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, որը վնասվել էր դեռ Սարյանի կենդանության օրոք:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

«Այս կտավի վերականգնումը Սարյանի ծննդյան մեծ նվերն է: Կտավը վնասվել է Սարյանի արվեստանոցում, երբ ջեռուցման համակարգի խողովակները պայթել են, և եռացած ջուրը լցվել է տեմպերայով արված մի շարք ստեղծագործությունների վրա: Հովանավորների աջակցությամբ կարողացանք հիմնանորոգել կտավը: Սարյանի իսկական ծննդյան օրը`փետրվարի 29-ին, որը չորս տարին մեկ է լինում, մենք կտավը կներկայացնենք արվեստասեր հանրությանը»,-ընդգծեց Ռուզան Սարյանը:

Նա տեղեկացրեց, որ, ավանդույթի համաձայն, փետրվարի 28-ին ծաղիկներ են խոնարհելու նկարչի անվան պուրակում` Սարյանի արձանի մոտ, այցելելու են Սարյանի շիրիմին:

«Նույն օրը Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» ժողովածուի շնորհանդեսը: Սարյանի մասին  գրել են Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Ավիկ Իսահակյանը և այլք: Փառք Աստծո, նրանցից շատերը մեզ հետ են և ներկա կլինեն շնորհանդեսին»,-պատմեց տուն-թանգարանի տնօրենը:

Անդրադառնալով Մարտիրոս Սարյանի մեծությանը՝ նկարչի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ ամեն անգամ, երբ ընդունում են տարբեր երկրներից պատվիրակությունների, ևս մեկ անգամ համոզվում են, որ Սարյանը մեր հայրենիքի մեծագույն նկարիչն է:

«Օրերս հյուրեր ունեինք Մոլդովայի ազգային ժողովից: Նրանք շրջում էին տուն-թանգարանում, խորասուզված դիտում կտավները: Սկզբում բավականին սառն էին, հետո  նրանց սառնությունը հալվեց ու բարձր տրամադրությամբ հեռացան: Ըստ իս` պատճառը Սարյանի կտավների դրական էներգետիկան էր, որը հորդում է, և անտարբեր չի թողնում այցելուներին»,-նշեց նա:

Ռուզան Սարյանը հիշեցրեց, որ Մարտիրոս Սարյանն աշխատում էր տարբեր ոճերում, ոլորտներում` գեղանկարչություն, գրքարվեստ, թատրոն և այլն:

Սարյանի տուն-թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը Մարտի 20-ին համատեղ  պատրաստում են հրաշալի ցուցահանդես, որում ներկայացվելու են Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի սարյանական ձևավորման էսքիզները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan