Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Լուրը հաստատեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աշխատակից Րաֆֆի Քորթոշյանը:

«Կարապետյանը հիվանդ էր: Վերջին 6 մասում բուժում էր ստանում: Այսօր կեսօրին մահացավ»,- մանրամասնեց Քորթոշյանը:

Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով։

Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։

Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թ. ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թ. Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։

Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ, այդ թվում՝

·         «Գետաշեն», 1992

·         «Ջավախքի խաչքարերը», 1995

·         Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1997 թ.

·         Վրաց Պետական Քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները, 1988-1998. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 1998 թ.

·         «Հայ մշակութային հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», 1999, նաև ռուսերեն, 2000, անգլերեն, 2001

·         Armenian Cultural Monuments in the Region of Karabakh. Trans. Anahit Martirossian. Yerevan։ Gitutiun Publishing, 2001.

·         Ջավախքի Պատմական Հուշարձանները. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2001

·         «Թիֆլիսի քաղաքագլուխները», հայերեն, ռուսերեն, 2003

·         Կովկասյան թանգարանի Հայկական հավաքածուն. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

·         Հյուսիսային Արցախ. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004 (ԼՂՀ Եղիշեի անվան գրականության մրցանակ, 2004)

·         Հայերը Կախեթում. Երևան. «Գիտություն» հրատարակչություն, 2004

Համահեղինակ է «Հայ ճարտարապետության վավերագրեր» մատենաշարի՝ Միլանում 1988 թ. լույս տեսած 19-րդ «Ղարաբաղ» պրակի։

Սամվել Կարապետյանն արժանացել է մի քանի մրցանակի։

·         2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին՝ հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար.

·         2004 Արցախի  Մեսրոպ Մաշտոց շքանշան

·         2004 Արցախի  Եղիշեի անվան գրականության մրցանակ

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan