Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է զոհվել

Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է զոհվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սիրիայում առնվազն 33 թուրք զինվորական է զոհվել

Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող Է զոհվել: Այդ մասին հայտնել Է Թուրքիայի Հաթայի նահանգի նահանգապետ Ռահիմ Դողանը, նահանգ, որը սահմանակից Է Սիրիային: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Դողանը, ավիահարվածը հասցրել են «սիրիական ռեժիմի» ռազմաօդային ուժերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել Է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես Էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա:

Այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել Սիրիայում կենդանի ուժի կորուստների մասին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցկացրել Է անվտանգության հարցերին նվիրված արտակարգ խորհրդակցություն: Ինչպես հաղորդել Է BBC-ի թուրքական ծառայությունը, այն շարունակվել Է շուրջ վեց ժամ: Փետրվարի 27-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրել Է Իդլիբի իրադրության ապաԷսկալացիայի վերաբերյալ համաձայնության խախտման մեջ: Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովի խոսքով՝ Անկարան «շարունակում Է ապօրինի զինված կազմավորումների գործողությունների օժանդակումը հրետանու կրակով եւ հետախուզական-հարվածային անօդաչու օդուժի կիրառմամբ»:

Ինչպես հաղորդել Է Ֆրանս Պրես գործակալությունը, Իդլիբում հարձակումն արդեն դատապարտել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որի հետ հեռախոսով խոսել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել Է. «Մենք պաշտպանում ենք Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակցին, եւ շարունակում ենք կոչ անել, որ անհապաղ դադարեցվի Ասադի ռեժիմի, Ռուսաստանի եւ այն կազմավորումների անվայել հարձակումը, որոնց աջակցում Է Իրանը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan