Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները». ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը հրավիրվել է սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:

Գնահատելով փետրվարի 27-ին թուրք զինծառայողների վրա կատարված հարձակումը` Քելլի Քրաֆթն ասել է. «ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է թուրքական զորամիավորումների վրա կատարված հարձակումը: Այդ հարձակումներն ապօրինի, անիմաստ և բարբարոսական են: Հայտնելով ցավակցություններ մահացածների ընտանիքներին` ԱՄՆ-ն իր հավատարմությունն է հայտնում ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային»:

ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել նաև անհապաղ դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները: Մենք կոչ ենք անում նաև սիրիական ուժերին և նրա կողմնակիցներին նահանջել 2018 թվականին որոշված հրադադարի ռեժիմի սահմաններից»,-ասել է Քրաֆթը:

Խոսելով Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակից` ԱՄՆ ներկայացուցիչն ասել է. «Ես նորից եմ հարցնում ձեզ` մենք ուղղակի նստելու ենք և դիտե՞նք, թե ինչ է կատարվում: Մենք լռելո՞ւ ենք: Թե՞ մենք կարող ենք օգնել այդ մարդկանց: Դեռ քանի՞ երեխա պետք է մահանա, որ մենք բարձրացնենք մեր ձայնը և ասենք. «բավակա՛ն է»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:

«Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի:

Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan