Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռոհանին մեկնաբանել Է Իրանին օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը

Ռոհանին մեկնաբանել Է Իրանին օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռոհանին մեկնաբանել Է Իրանին օգնելու ԱՄՆ-ի առաջարկությունը

ԱՄՆ-ը, որն Իրանին օգնություն Է առաջարկել կորոնավիրուսի կապակցությամբ, միայն «կարեկցանքի դիմակ» Է հագել. եթե Վաշինգտոնը իրապես ցանկանում Է օգնել, թող հանի պատժամիջոցները: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել Է Իրանի նախագահ հասան Ռոհանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Վաշինգտոնը պատրաստ Է Իրանին օգնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց Թեհրանը պետք Է դիմի նման խնդրանքով: «Նրանք, կարեկցանքի դիմակ հագնելով, հայտարարել են, թե իբր, ցանկանում են օգնել Իրանի ժողովրդին: Եթե դուք իրոք ճիշտ եք ասում, հանեք պատժամիջոցները, գոնե դեղամիջոցների նկատմամբ: Դա առաջին քայլն Է: Ասացեք, որ մինչ այժմ սխալներ եք գործել Իրանի նկատմամբ եւ ներողություն եք խնդրում»,-ասել Է Ռոհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նա նաեւ նշել Է, որ Իրանը կջանա կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը հաղթահարել ամենակարճ ժամկետում եւ նվազագույն կորուստներով: Նրա խոսքով՝ կորոնավիրուսն ընդգրկել Է երկրի գրեթե բոլոր նահանգները: Փետրվարի 19-ից Իրանում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդանալու ավելի քան 2,3 հազար դեպք, 77 մարդ մահացել Է, 435-ը՝ ապաքինվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan