Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ասադը չի բացառել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Ասադը չի բացառել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ասադը չի բացառել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, գրում է ria.ru-ն։

«Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցn ան է, թե արդյոք «հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», ապա, իհարկե, հնարավոր է»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։

«Մենք չեն կարող նման արդյունքի հասնել, քանի դեռ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին։ Անհրաժեշտ է ազատվել ահաբեկիչների աջակցությունից, այդ ժամանակ իրավիճակը կվերադառնա նախկինին»,-հավելել է նա՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերի հետ։

Սիրիան և Թուրքիան իրենց դիվանագիտական հարաբերությունները խզել են 2012 թվականին։

Հիշեցնենք, որ իրավիճակն Իդլիբում սրվել է փետրվարի 27-ից ի վեր, երբ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել սիրիական կառավարական բանակի դիրքերի ուղղությամբ, որին հակահարված են տվել սիրիացի բանակայինները: ՌԴ ՊՆ տվյալներով՝ սիրիական բանակի կրակահերթի տակ են հայտնվել նաև թուրք զինծառայողները, որոնք այնտեղ չպետք է լինեին: Կատարվածի հետևանքով 36 թուրք զինվորական է մահացել:

Ռուսական կողմն այդ տեղեկությունն ստանալուն պես քայլեր է ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ, իսկ ռուսական ավիացիան այդ շրջանում չի կիրառվել, ինչպես նշում են ռուսական գերատեսչությունից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan