Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն առցանց կցուցադրի ինը կամ տասը ներկայացում

Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն առցանց կցուցադրի ինը կամ տասը ներկայացում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնն առցանց կցուցադրի ինը կամ տասը ներկայացում

Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը օնլայն հարթակում ցուցադրելու է ինը կամ տասը բեմադրություն, որոնք թատրոնի ընթացիկ խաղացանկում չկան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը:

«Հայրենակիցներ՝ դրամատիկական թատրոնի սիրելի հանդիսատես, մարտի 19-ին մեր թատրոնը «Ավտոբուս» ներկայացումով սկսեց իր online ցուցադրությունները, մինչև կորոնավիրուսի պատճառով թատրոնի դահլիճում մեր հանդիպումների արգելքի վերացումը, իսկ մենք համոզված ենք, որ բոլորիս ջանքերի շնորհիվ դա կլինի շուտով։ Մենք Ձեզ համար կցուցադրենք 9-10-ը տարբեր ներկայացում, որոնք մեր ընթացիկ խաղացանկում չկան: Սա մեր 50-ամյա պատմությունն է։
Ներողություն ենք խնդրում տեսանյութերի ոչ բարձր որակի համար։
Բարի դիտում և առողջություն բոլորիս»,-նշել է նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan