Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԿԳՄՍՆ-ն սկսել է հավաքագրել ուսուցիչներին և աշակերտներին տրամադրվելիք համակարգչային սարքերը

ԿԳՄՍՆ-ն սկսել է հավաքագրել ուսուցիչներին և աշակերտներին տրամադրվելիք համակարգչային սարքերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԿԳՄՍՆ-ն սկսել է հավաքագրել ուսուցիչներին և աշակերտներին տրամադրվելիք համակարգչային սարքերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից ազդարարում է  համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, դրանք անհատներն ու կազմակերպությունները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց  (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):

«Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.

Նվազագույն տվյալներ.

Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor
Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3
Կոշտ սկավառակ (HDD). 500GB
Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
Էկրան(Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Նախընտրելի տվյալներ.

Պրոցեսոր (CPU). Intel Core i3
Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3
Կոշտ սկավառակ (HDD). 500GB
Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
Էկրան (Display) 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS

Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)
Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB
Էկրանի չափսը >= 8 դյում
3G, Wifi։
Տեղեկացնում ենք, որ նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող մեր աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: 

Դպրոցականների և ուսուցիչների  շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և կա առնվազն 21.000 նման սարքերի կարիք մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan