Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունն ընդունեց աշխատանքից ազատվածներին աջակցելու նոր փաթեթ

Կառավարությունն ընդունեց աշխատանքից ազատվածներին աջակցելու նոր փաթեթ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունն ընդունեց աշխատանքից ազատվածներին աջակցելու նոր փաթեթ

Կառավարությունը քննարկեց և հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագիրը, որը վերաբերում է աշխատանքը կորցրած անձանց։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 7-րդ միջոցառումը վերաբերում է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում կամ այդ ընթացքում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածը:

«Աջակցության տրամադրումը ենթադրում է ամսական միանվագ աջակցություն՝ ամսական նվազագույն աշխատավարձի չափով։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել հետևյալ անձինք՝ ում աշխատանքից ազատելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը դադարեցված չի եղել և ով ՀՀ կառավարության մարտի 26-ի որոշման միջոցառման շահառու է եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բաթոյանը՝ հիշեցնելով, որ այս միջոցառումը վերաբերում է մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված և մինչև 14 տարեկան երեխա ունեցող անձանց։

Այս միջոցառման առումով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատվելու հայտի ամսաթիվը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Փաստորեն, մենք սրանով ասում ենք, որ մեր այն հայրենակիցները, ովքեր մարտի 13-ից մինչև այսօր կորցրել են աշխատանքը և այլ աշխատանք չեն գտել և մեր նախորդ ծրագրի շահառու չեն, որը վերաբերում էր անչափահաս երեխա ունենալու հանգամանքին, նրանց մենք տրամադրում ենք միանվագ օգնություն՝ նվազագույն աշխատավարձի չափով»։ Վարչապետը հավելեց, որ նրանք այդ աջակցությունն ստանալու համար պետք է էլեկտրոնային տարբերակով դիմեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan