Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ վարչապետը հորդորում է ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին

ՀՀ վարչապետը հորդորում է ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ վարչապետը հորդորում է ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին

Հայաստանում խիստ սահմանափակումների երկարաձգումն իրավիճակը կառավարելի պահելու և, ի վերջո, կորոնավիրուսը հաղթահարելու համար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ստիպված ենք ՀՀ քաղաքացիների մի շարք կեսնական իրավունքներ սահմանափակել: Մենք այդ սահմանափակումները չենք անում քաղաքական նպատակներով, սա մենք անում ենք իրավիճակը կառվարելի պահելու, քաղաքացիների անվտանգության համար: Նաև սրա հետ է կապված այն օրենսդրական փոփոխությունը, որը կառավարությունն առաջարկել էր և այսօր ԱԺ-ն չընդունեց, կողմ ձայները բավարար չեղան: Այժմ փնտրվում է եղանակ՝ նորից նախագիծն ԱԺ ներկայացնելու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այդ օրենսդրական նախաձեռնության և այլ միջոցների կիրառման նպատակն այն է, որ իրավիճակը կառավարելի լինի ու կարողանան շատ արագ ֆիքսել կոնտակտավորների շրջանակը:

«Մենք հիմա անում ենք հետևյալը, քաղաքացու մոտ արձանագրվում է վարակի դրական դեպք: Փորձում ենք հասկանալ, թե նա որտեղից է վարակվել կամ ում հետ է շփվել և այդ մարդկանց մեկուսացնում ենք: Մենք ունենք իրավիճակ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել և ում հետ է շփվել: Միջազգային փորձը հաշվի առնելով՝ առաջարկել ենք այդ մեխանիզմը: Քանի որ բոլորն ունեն բջջային հեռախոսներ, համակարգիչը շատ արագ ցույց կտա, թե վերջին շրջանում քաղաքացին ում հետ է շփվել, և ովքեր են պոտենցիալ վարակակիրները: Օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա, բջջային հեռախոսների տվյալներն իմանալով, նախ իրազեկել, այնուհետև հասկանալ շփման շրջանակը, պոտենցիալ վարակակիրներին: Հասկանալի է, որ դա այդքան էլ հաճելի բան չէ, մեծագույն տհաճությամբ ենք դա անում, բայց պետք է հասկանալ, որ առանց այս միջոցների կիրառման իրավիճակի զարգացումը կարող է դառնալ անկանխատեսելի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ որքան սահմանափակումների ժամկետները երկարում են, այնքան տնտեսական, սոցիալական խնդիրները խորանում են, սակայն այս սահմանափակումներն անհրաժեշտ են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Նա կոչ արեց քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ և չափազանց լուրջ վերաբերվել իրավիճակին:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan