Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախարարությունը կոչ է անում օգտագործված դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

Նախարարությունը կոչ է անում օգտագործված դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախարարությունը կոչ է անում օգտագործված դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։

«Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ  վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։

Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի տարածումը կանխելու համար։

Եվս մեկ անգամ հորդորում ենք պահպանել համակեցության, հանրային առողջությանը միտված համապետական կանոնները, հետևել առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել շրջակա միջավայրը։

Մնացեք տանը և առողջ եղեք»,- ասված է հայտարարության մեջ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan