Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի ղեկավարը կընտրվի երկրորդ փուլով. ԿԸՀ նախագահը ներկայացրեց նախնական արդյունքները

Արցախի ղեկավարը կընտրվի երկրորդ փուլով. ԿԸՀ նախագահը ներկայացրեց նախնական արդյունքները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի ղեկավարը կընտրվի երկրորդ փուլով. ԿԸՀ նախագահը ներկայացրեց նախնական արդյունքները

Արցախում ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 1–ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Թեկնածուներից որևէ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկած ձայների 50%+1 թիվը։ Պետք է անցկացվեն ընտրությունների երկրորդ փուլի աշխատանքներ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո, այսինքն` այս դեպքում ապրիլի 14–ին»,– ասաց Արզումանյանը։

Արցախի ղեկավարի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց թեկնածուների ստացած ձայներն ըստ թվերի և տոկոսների։

Քրիստին Բալայանը– 202 ձայն կամ 0,3%

Վիտալի Բալասանյանը- 10755 ձայն կամ 14,7%

Սերգեյ Ամիրյանը- 106 ձայն կամ 0,2%

Դավիթ Բաբայանը- 587 ձայն կամ 0,8%

Բելա Լալայանը- 162 ձայն կամ 0,2%

Արայիկ Հարությունյանը- 36076 ձայն կամ 49,26

Հայկ Խանումյանը- 962 ձայն կամ 1,3%

Դավիթ Իշխանյանը- 1873 ձայն կամ 2,56%

Վահան Բադասյանը- 743 ձայն կամ 1%

Մասիս Մայիլյանը- 19360 ձայն կամ  26,4%

Աշոտ Ղուլյանը- 1683 ձայն կամ 2,3%

Ռուսլան Իսրայելյանը- 368 ձայն կամ 0,5%

Աշոտ Դադայանը- 198 ձայն կամ 0,3%

Մելսիկ Պողոսյանը- 141 ձայն կամ 0,2%

Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 3,5%–ը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan