Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները

Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ. ԿԸՀ–ն ներկայացրեց նախնական արդյունքները

Արցախի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի  կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Կուսակցությունների դեպքում խորհրդարան է անցնում 5%–ի շեմը հաղթահարած քաղաքական ուժը, կուսակցությունների դաշինքի դեպքում` 7%–ի շեմը հաղթահարած ուժը։ Այսպիսով` Արցախի Հանրապետության ԱԺ–ում ներկայացված կլինեն 5 քաղաքական թիմեր։ Դրանք են` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։ Մանդատների բաշխման վերաբերյալ տվյալները հրապարակվելու են 7 օր հետո»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց յուրաքանչյուր քաղաքական ուժի ստացած կողմ ձայները թվային և տոկոսային ցուցանիշներով։

 «Ազգային վերածնունդ» կուսակցություն– 2360 կողմ ձայն կամ 3,2%
«Միասնական հայրենիք» կուսակցություն– 17365 կողմ ձայն կամ 23,63%
«Անկախության սերունդ» կուսակցություն– 656 կողմ ձայն 0,9%
«Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն– 4717 կողմ ձայն կամ 6,4%
Արցախի հեղափոխական կուսակցություն– 1660 կողմ ձայն կամ 2,26%
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք– 29688 կողմ ձայն կամ 40,4%
Արցախի «Արդարություն» կուսակցություն– 5865 կողմ ձայն կամ 7,9%
Արցախի ժողովրդավարական կուսակցություն– 4269 կողմ ձայն կամ 5,81%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն– 958 կողմ ձայն կամ 1,3%
Արցախի պահպանողական կուսակցություն– 2108 կողմ ձայն կամ 2,87%
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն– 480 կողմ ձայն կամ 0,65%
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք– 3305 կողմ ձայն կամ 4,5%
Անվավեր է ճանաչվել 2418 քվեաթերթիկ կամ ընդհանուր թվի 2,3%–ը

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan