Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ, բարեբախտաբար, նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս վարակը: Նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Մյուսի մոտ, որն իր հետ հերթապահության էր, ևս ախտորոշվեց վարակը, հիմա նրա վիճակը շատ լավ է»,- ասաց Ավագյանը:

Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ այս պահին Երևանի տարածքային կենտրոնից ունեն 14 ինքնամեկուսացված և 17 մեկուսացված անձ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan