Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. վարչապետ

Կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու. վարչապետ

Այս պահին աշխարհում կա կորոնավիրուսի 1,119,000 հաստատված դեպք, արձանգրվել է 59,245 մահ և 229,338 մարդ առողջացել է, Հայաստանում ևս շարունակվում է նոր դեպքերը և այս պահին կա 770 դրական ախտորոշված դեպք, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Այս մասին կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ Կառավարությունում հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն է»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը հակաճգնաժամային 9 միջոցառումների ծրագիր է ընդունել, որոնցից հինգը սոցիալական բնույթի են: «Բայց մենք հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ և չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այս պայմաններում աջակցության կարիք»,- ասաց նա և նշեց, որ Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր կենտրոնանում են աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, երբ դա հնարավոր կլինի: «Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով ախատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը»,- ասաց նա և նշեց, որ այդ գործիքը, որով կարող են խթանել դա, կապիտալ ծախսեի արդյունավետ իրականացումն է և ծավալների մեծացումը:

«Այսօր Կառավարության աշխատանքը երկու հիմնական մասի է բաժանվել, առաջին մասը պարետատան գործունեությունն է, որի առաջ երբեմն իրար հակասող խնդիր է դրված, առաջին՝ վարակի տարածումը կանխելը և երկրորդը՝ օր առաջ պայմաններ ստեղծել, որ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշախտել և ավելի շատ տնտեսական դաշտ բացվի»,- ասաց նա և նշեց, որ սա բավականին բարդ խնդիր է:

Վարչապետը նշեց, որ երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն է և կապիտալ ծախսերի խթանումը: «Հայաստանում միշտ խրոնիկ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել  բայց նոր իրավիճակում համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը առանձնահատուկ նշանակություն է ստանում»,- ասաց նա: Նրա գնահատմամբ՝ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն:

«Մենք սկսում ենք քննարկել մեր վարկային ծրագրերի կատարման ընթացքը, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և ամեն ինչ պետք է անենք, որ այդ ծախսերը լինեն արդյունավետ»,- ասաց նա

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan