Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հակոբ Արշակյանը երկրում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության ներուժ է տեսնում

Հակոբ Արշակյանը երկրում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության ներուժ է տեսնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հակոբ Արշակյանը երկրում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության ներուժ է տեսնում

Հայաստանը որոշակի աշխատանքներ է տանում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերի տեղական արտադրություն սկսելու ուղղությամբ. պետությունը հիմա դեռ աշխատում է նախագծի վրա՝ հասկանալու, թե ինչպես կարող են առաջ շարժվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք հիմա աշխատում ենք նախագծի վրա, որպեսզի հստակ մոդելավորենք, թե  ինչպես ենք գնում առաջ՝ սկզբում նախագծում, հետո արտադրություն, և ովքեր դա կանեն: Մենք փորձելու ենք մրցակցային մեխանիզմներ կիրառելով դա անել, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ժամանակային շատ շռայլություն չպետք է ունենանք: Եվ եթե անհրաժեշտ լինի արագ լուծումներ գտնել, կգտնենք: Առաջիկա օրերին ամբողջական պատկերն ունենալուց հետո կունենանք լուծումները: Դրանց արտադրության համար, կարծում եմ, ներուժ կա»,-ասաց նախարարը:

Նա նկատեց՝ այլ է կլինիկական փորձարկումների և սերտիֆիկացիայի հարցը, որը նախագծող ընկերությունների խնդիրն է:  Բժշկական սարքավորումները սերտիֆիկացիայի և կլինիկական փորձարկումների համար սովորաբար բավականին երկար ժամանակ և միջոցներ են պահանջվում: «Բայց պետք է հաշվի առնենք, որ աշխարհում հիմա վակուում կա, այդպիսի սարքերի պահանջարկը տասնյակ անգամ գերազանցում է առկա արտադրական հզորությանը: Եվ սա, կարծում եմ, լավ հնարավորություն է»,-ասաց Արշակյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan