Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱՀԿ-ում քննադատել են Թրամփի հայտարարությունը․«ՌԻԱ Նովոստի»

ԱՀԿ-ում քննադատել են Թրամփի հայտարարությունը․«ՌԻԱ Նովոստի»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՀԿ-ում քննադատել են Թրամփի հայտարարությունը․«ՌԻԱ Նովոստի»

Աշխարհը ներկայում գտնվում է COVID-19-ի համավարակի դեմ պայքարի վճռական փուլում, և այս օրերին չի կարելի կրճատել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տրամադրվող ֆինանսավորումը: Այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգեն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ բյուջե ուղղվող աջակցության դադարեցման մասին մտադրությունը, գրում է ria.ru-ն։

«Որպես տարածաշրջանային տնօրեն՝ ես պատասխանում եմ ԱՀԿ անդամ 53 երկրների անունից, և կասեմ՝ ոչ։ Մենք դեռ այս համավարակի վճռական փուլում ենք, այնպես որ, հիմա ֆինանսավորման կրճատման ժամանակը չէ»,- ասել է Կլյուգեն։

Թրամփն ավելի վաղ քննադատել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որը, նրա խոսքով, ֆինանսավորվում է հիմնականում ԱՄՆ-ի հաշվին, սակայն կենտրոնացած է Չինաստանի վրա: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վաշինգտոնը կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

«Նրանք (Խմբ.՝ կազմակերպության ներկայացուցիչները) քննադատում էին իմ կողմից սահմանած ԱՄՆ (կորոնավիրուսի էպիկենտրոն դարձած երկրներից քաղաքացիների) մուտքի արգելքը: Նրանք սխալվեցին: Նրանք շատ հարցերում սխալվեցին: Թվում է՝ նրանք շատ են կենտրոնանում Չինաստանի ուղղությամբ»,- հայտնել է Թրամփը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan