Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

COVID 2019 Armenia հավելվածով 240 հազար անգամ կորոնավիրուսի թեստ է իրականացվել. Բագրատ Բադալյան

COVID 2019 Armenia հավելվածով 240 հազար անգամ կորոնավիրուսի թեստ է իրականացվել. Բագրատ Բադալյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
COVID 2019 Armenia հավելվածով 240 հազար անգամ կորոնավիրուսի թեստ է իրականացվել. Բագրատ Բադալյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանն այսօր Կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված թվային գործիքները։ Նա նախ նշեց, որ այդ գործիքների նպատակն է կանխել վիրուսի տարածումը, պարզել հիվանդի հետ շփում ունեցածներին:

«Այն անձինք, որոնք, պարզվում է՝ ունեցել են որևէ շփում հիվանդի հետ, ինքնամեկուսացվում են: Հիվանդի առողջական վիճակի վերաբերյալ պարբերաբար հավաքագրվում են տվյալներ, նաև՝ սննդի անհրաժեշտության վերաբերյալ և եթե անհրաժեշտ է համարվում ինքնամեկուսած անձանց սննդի տրամադրումը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով տվյալները փոխանցվում են»,-ասաց նա:

Բագրատ Բադալյանը նշեց, որ ինքնամեկուսացված անձանց պարբերաբար հաղորդագրություն են ուղարկում: «Ինքնամեկուսացված անձինք պատասխանում են առողջական վիճակի վերաբերյալ հարցերին, ապա ինքնալուսանկարվում են, որ հասկանանք, թե որ մեկուսացված անձն է, այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկատվություն իրենց գտնվելու վայրի մասին, որով հավաստիանում ենք, որ չեն լքել իրենց մեկուսացման վայրը: Վերահսկվում է ինքնամեկուսացման անձանց մեկուսացման վայրը, և եթե քաղաքացին լքում է տարածքը, ապա հաղորդագրությունը փոխանցվում է ոստիկանություն և ոստիկանությունն էլ ուղարկում է համապատասխան ստորաբաժանումներին մեկուսացման հասցե՝ պարզելու, թե դա տեխնիկական խնդիր է, թե անձը իսկապես լքել է տարածքը»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե քաղաքացին լքել է ինքնամեկուսացման վայրը, ապա ենթարկվում է վարչական տույժի, իսկ եթե մի քանի անգամ դա կրկնվի, ապա տվյալ քաղաքացիները կարող են տեղափոխվել մեկուսացման վայր:

Բագրատ Բադալյանը հայտնեց, որ հայ ծրագրավորողների կողմից ստեղծվել է COVID 2019 Armenia հավելվածը, որն արդեն 40 հազար բեռնում ունի, հավելվածի շրջանակներում 240 հազար անգամ թեստ են իրականացրել, մի անձը՝ մի քանի անգամ, մոտ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում» և հարցազրույցի միջոցով 31-ն արձանագրվել են, նրանցից 12-ին թեստավորել են, որոնցից 4-ի մոտ դրական է եղել։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan