Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո. բանակցում են արտադրողների հետ

Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո. բանակցում են արտադրողների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում թեստերի արտադրությունը կսկսվի հումք ձեռք բերելուց հետո. բանակցում են արտադրողների հետ

Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու նպատակով նյութեր ձեռք բերելու համար բանակցում է մի շարք երկրների արտադրողների հետ: Արտադրությունը կսկսվի նյութերը ձեռք բերելուց հետո:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:
Նա նախ նշեց՝ արտադրություն սկսելու իրենց նախաձեռնությունն ունի մի քանի նպատակ՝ փորձել ստանալ ավելի արդյունավետ թեստեր, փորձել անխափան մատակարարում ապահովել: Ներկայում քննարկում են արտադրության հետ կապված մի շարք հարցեր: Միևնույն ժամանակ ինստիտուտում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
«Անհրաժեշտ սարքավորումներ կան: Մենք նաև ուսումնասիրում ենք հնարավորությունը՝ որոշակի սարքավորումներ ձեռք բերելու, որոնք անհրաժեշտ չեն, բայց կարող են գործընթացն արագացնել: Աշխատանքային պրոցեսի մեծ մասը կազմում է անհրաժեշտ նյութերի արտադրողների հետ բանակցություններ վարելը: Արտադրությունը կսկսվի, երբ համապատասխան նյութերը կարողանանք ձեռք բերել: Բանակցում ենք տարբեր երկրների արտադրողների հետ»,-ասաց Առաքելյանն ու նշեց՝ արտադրության մեկնարկի կոնկրետ ժամկետ չի կարող նշել, դեռ աշխատանքներ են տանում:
Կառավարության կողմից տրամադրվող գումարը հիմնականում հատկացվելու է հումքին:
Հարցին, թե արդյոք Հայաստանում արտադրվող թեստերը որակային առումով կտարբերվեն արտասահմանյան թեստերից, նա ասաց՝ թեստերը լինելու են նման այն ներկրված թեստերին, որոնք այս պահին առկա են Հայաստանում: Ինստիտուտը տեսականում ցանկանում է նաև անել այնպես, որ դրանք լինեն ավելի մատչելի, քան ձեռք բերվածները, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը: Նա վստահեցրեց, որ ինստիտուտն ունի այդ թեստերն արտադրելու ներուժ, առկա են սարքավորումներ, ենթակառուցվածքներ, ինստիտուտն ունի նմանատիպ աշխատանքների բավականին մեծ փորձ:
Հարցին, թե հետագայում Հայաստանում արտադրվող թեստերն արտահանման ներուժ կունենան, թե ոչ, Առաքելյանը պատասխանեց, որ առաջնային խնդիրն այս պահին Հայաստանի համար արտադրություն ապահովելն է, հետագայում՝ կարող է այդ հնարավորությունը լինի, կարող է ոչ:
Ընդհանուր արտադրության գործընթացը բարդ չէ:
Այն հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը/նյութերը հնարավոր է ձեռք բերել։ Թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։
ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում կատարելու որոշում է ընդունել, որպեսզի Հայաստանում կազամակերպվի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan