Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից պատվաստանյութեր և պատվաստումներ, ինչպես նաև օժանդակ պարագաներ ձեռք բերելու նպատակով կառավարությունն Առողջապահության նախարարությանը հատկացրեց 611 մլն 672.2 հազար դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Նշված գումարից 18 մլն 350.2 հազ. դրամը կազմում է ձեռք բերվող պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:

Ըստ նախագծի, պատվաստանյութերի ձեռքբերումը մրցակցային կարգով իրականացնելը նպատակահարմար չէ, քանի որ նման պարագայում չի բացառվում, որ ՀՀ-ում որակյալ և անվտանգ պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ընդհատումը հանգեցնի հանրային առողջության վատթարացման բոլոր հնարավոր հետևանքներին:

Բացի այդ, ինչպես նշված է կառավարության օրակարգում ընդգրկված հարցում, խելամիտ չէ իմունականխարգելման նպատակով երկարաժամկետ պայմանագրերի կնքումը` կապված պատվաստանյութերի յուրահատկությունների հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan