Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սերժ Սարգսյանն արտակարգ դրության ավարտից հետո Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիս կհրավիրի

Սերժ Սարգսյանն արտակարգ դրության ավարտից հետո Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիս կհրավիրի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սերժ Սարգսյանն արտակարգ դրության ավարտից հետո Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիս կհրավիրի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո Ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիս կհրավիրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Սարգսյանն ասաց ապրիլի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Սարգսյանը Ազգային ժողով է հրավիրվել, մասնակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։
«Հարգելի լրագրողներ, ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ, պարզ պատճառով, որովհետև ես ոչինչ չունեմ թաքցնելու, և եկել է այն ժամանակը, որ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին։ Ես դիմել եմ հանձնաժողովին` իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու հարցի պատասխանելով չեմ գոհացնի ձեզ։ Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո բոլոր լրատվամիջոցներին կհրավիրեմ և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց Սարգսյանը։
Հանձնաժողովի նիստն ընթանում է դռնփակ ռեժիմով, իսկ հանձնաժողովը Սարգսյանին կտրամադրի նիստի տեսագրությունը։
Ապրիլի 7-ին Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրությամբ պատասխանել էր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գրությանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում կայացնելու դեպքում անգամ Սարգսյանը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել քննիչ հանձնաժողով։
Գրասենյակը խնդրել էր պարզաբանել` արդյոք հանձնաժողովի փակ նիստը ձայնագրվում է, թե ոչ և տեղեկացրել, որ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում քննիչ հանձնաժողով այցելել` պայմանով, որ ձայնագրության մեկ օրինակը նիստից հետո տրամադրվելու է ՀՀ երրորդ նախագահին, եթե նիստի ընթացակարգով ձայնագրություն նախատեսված է, հակառակ դեպքում` տալ ձայնագրման հնարավորություն:
Ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում նշել էր, որ 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովը 25 հազար էջ փաստաթուղթ է ուսումնասիրել։ Վարչապետի կարծիքով՝ երբ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու 2016-ին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը ներկայանան քննիչ հանձնաժողովի նիստին, դա կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan