Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ նախագահն անդրադարձել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու Վեհափառի հայտարարությանը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կարծում է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են և չպետք է խառնվեն միմյանց ներքին գործերին, սակայն միևնույն ժամանակ նկատում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունեն Հայաստանի մյուս քաղաքացիները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միրզոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հայտարարության մասին հարցին:
Լրագրողը նկատեց՝ պետությունը և եկեղեցին անջատ են, հետաքրքրվեց՝ այս հայտարարությամբ եկեղեցին արդյոք միջամտո՞ւմ է պետության գործերին:
«Պետությունը և եկեղեցին անջատ են: Եվ պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ կաթողիկոսը՝ Վեհափառը նույնպես ՀՀ քաղաքացի է, և ունի այն բոլոր իրավունքները, որոնք ունենք ՀՀ մնացած քաղաքացիները»,-ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը չցանկացավ այս թեմայով լրացուցիչ որևէ բան ասել: Նա նկատեց՝ ցանկացած նոր բան կարող է նոր երանգ հաղորդել փոխադարձ հայտարարություններին, իսկ այս պահին դա պետության և ազգի համար օգտակար չի լինի: «Ասելիք, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել»,-նշեց Միրզոյանը:
Ապրիլի 14-ին News.am կայքը հրապարակել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի դիրքորոշումը, որում ասված է. «Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին` կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan