Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լերմոնտովո և Իջևան համայնքային փնջերում միավորում կիրականացվի

Լերմոնտովո և Իջևան համայնքային փնջերում միավորում կիրականացվի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լերմոնտովո և Իջևան համայնքային փնջերում միավորում կիրականացվի

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության հեղինակած փաթեթն Ազգային ժողովում ներկայացնելիս, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են որոշ՝ խմբագրական բնույթի փոփոխություններ։
«ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խմբագրական բնույթի մի քանի առաջարկներ են ստացվել, որոնք ընդունվել են։ Նախատեսվում էր միավորվող համայնքներում ՏԻՄ ընտրությունները պետք է կայանան հունիսի 14-ին, սակայն, պայմանավորված հայտարարված արտակարգ դրության ռեժիմով, առաջարկվել է ժամկետը հետաձգել և ընտրություններն անցկացնել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում»,- հայտնել էր Պապիկյանը։
Օրենքի նախգծով նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում, որտեղ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ:
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 78 «կողմ» և 29 «դեմ» ձայներով։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan