Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ. «Արմենպրես»

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ. «Արմենպրես»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ. «Արմենպրես»

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 220 հազար 969: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 228 հազարը: Ապաքինվել է 1 միլիոնից ավելի մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 064 հազար 572 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 61 հազար 669 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 236 հազար 899 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 275:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 203 հազար 591 է: Վարակից մահացել է 27 հազար 682 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 166 հազար 420 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 087 մարդ: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 165 հազար 221 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 26 հազար 097 մարդ:
Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 161 հազար 539 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 467 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 117 հազար 589-ի, մահացածներինը՝ 3 հազար 081-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 99 հազար 399: Երկրում մահացության ցուցանիշը կազմում է 972:
Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 657: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 862 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 79 հազար 685 է, Կանադայում՝ 51 հազար 597, Բելգիայում 47 հազար 859 է, Նիդերլանդներում 38 հազար 802 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 517 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:
Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 12 հազար 564, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 929 է, մահացածներինը՝ 98:
Եգիպտոսում 5 հազար 268 հաստատված դեպք կա, մահացել է 380 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 740-ի, մահացածներինը՝ 24-ի: Իրաքում գրանցվել է 2003 վարակվածության, 92 մահվան դեպքով: Լիբանանում կա 721 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan