Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

COVID-19. Բրազիլիան վարակվածության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. «Արմենպրես»

COVID-19. Բրազիլիան վարակվածության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. «Արմենպրես»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
COVID-19. Բրազիլիան վարակվածության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին. «Արմենպրես»

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 308 հազար 901-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 234 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 042 հազար 993 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 095 հազար 304 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 63 հազար 871 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 239 հազար 639 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 543:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 205 հազար 463 է: Վարակից մահացել է 27 հազար 967 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 171 հազար 253: Վարակի հետևանքով մահացել է, 26 հազար 771 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 178 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 376 մարդ:

Գերմանիայում 163 հազար 009 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 623 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 120 հազար 204-ի, մահացածներինը՝ 3,174-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածության ընդանուր թիվը կազմում է 106 հազար 498: Երկրում մահացության ցուցանիշը 1073 է:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 94 հազար 640: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 028 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 87 հազար 187: Այստեղ մեկ օրում հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնումից ի վեր երկրում մահացել է 6 հազարից ավելի մարդ:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 874 ընդհանուր, 12 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Կանադայում հաստատված դեպքերի թիվը  53 հազար 236 է, Բելգիայում 48 հազար 519 է, Նիդերլանդներում 39 հազար 316 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 539 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 13 հազար 409, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 12 հազար 481 է, մահացածներինը՝ 105:

Եգիպտոսում 5 հազար 537 հաստատված դեպք կա, մահացել է 392 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 024-ի, մահացածներինը՝ 26-ի: Իրաքում գրանցվել է 2085 վարակվածության, 93 մահվան դեպքով: Լիբանանում կա 725 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan