Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հարավային և Հյուսիսային Կորեաների սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Հարավային և Հյուսիսային Կորեաների սահմանին հրաձգություն է տեղի ունեցել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հարավային և Հյուսիսային Կորեաների սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Հրաձգություն է տեղի ունեցել Կորեայի Հանրապետության և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության սահմանին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռյոնխապ գործակալությանը:

Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մայիսի 3-ին ժամը 07:41-ին (Երևանի ժամանակով 02:41-ին):

«Մի քանի կրակոցներ են արձակվել սահմանազատման գծի կենտրոնական հատվածում գտնվող դիտարկման կետի (Հարավային Կորեայի) ուղղությամբ»,-տեղեկացրել են Կորեայի Հանրապետության շտաբի պետերի միացյալ կոմիտեում:

Հարավկորեացի զինվորականները կարգադրության համաձայն երկու կրակոցով պատասխանել են հյուսիսի զինվորականներին: Տուժածներ և նյութական կորուստներ չկան:

Շտաբի պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ հարավկորեացի զինվորականները գտնվում են պատրաստության բարձր մակարդակի վրա և փորձում են ճշտել տեղի ունեցածի հանգամանքները` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով:  

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan