Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 200 հազարից ավելի մարդ. «Արմենպրես»

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 200 հազարից ավելի մարդ. «Արմենպրես»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
COVID-19. Աշխարհում ապաքինվել է 1 միլիոն 200 հազարից ավելի մարդ. «Արմենպրես»

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 646 հազար 304-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 252 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 200 հազար 297 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 212 հազար 900 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 69 հազար 921 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 248 հազար 301 է: Մահացության ցուցանիշը կազմում է 25 հազար 428:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 211 հազար 938 է: Վարակից մահացել է 29 հազար 079 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 190 հազար 584: Վարակի հետևանքով մահացել է 28 հազար 734 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 169 հազար 462 հաստատված դեպք, մահացել է 25 հազար 201 մարդ:
Գերմանիայում 166 հազար 152 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 993 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով Գերմանիային հաջորդում է Ռուսաստանը, որը շրջանցել էր Թուրքիային: Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվը 145 հազար 268 է: Երկրում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 1356:
Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 127 հազար 659-ի, մահացածներինը՝ 3 հազար 461-ի: Վարակվածների ընդհանուր թվով հաջորդ տեղում Բրազիլիան է 108 հազար 620 հաստատված դեպքով: Մահերի թիվը կազմում է 7 հազար 367: Իրանում վարակվածների թիվը հասել է 98 հազար 647 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 881 ընդհանուր, 1 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 593-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 9 մարդ:
Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 16 հազար 191, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 14 հազար 730 է, մահացածներինը՝ 137:
Եգիպտոսում 6 հազար 813 հաստատված դեպք կա, մահացել է 436 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 5 հազար 278-ի, մահացածներինը՝ 40-ի: Իրաքում գրանցվել է 2 հազար 346 վարակվածության, 98 մահվան դեպքով: Լիբանանում կա 740 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 25: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 44-ի: Մահացել է 3 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan