Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք

Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարկային արձակուրդ են ստացել 472 հազար ֆիզիկական և 15 հազար իրավաբանական անձինք

Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ճգնաժամային առաջին օրերից շատ ինտենսիվ կերպով քննարկվում էր, և կային առաջարկներ, որ կառավարությունը որոշմամբ բանկային համակարգին պարտադրի տալ վարկային արձակուրդներ: «Եվ ես հայտնել եմ իմ սկզբունքային դիրքորոշումը, որ վարչական որոշմամբ այդպիսի լուծումների չի կարելի գնալ, որովհետև դա կբերի մեր ֆինանսական համակարգի կայունության էական խաթարման: Եվ մենք այս թեմայով առանց որևէ վարչական լծակի, մշտապես հաղորդակցության մեջ ենք եղել Կենտրոնական բանկի հետ, որը հաղորդակցություն է ապահովել նաև առևտրային բանկերի հետ: Եվ ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ վարկային կազմակերպությունները և բանկերը վարկային արձակուրդ են տվել ավելի քան 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց»,-ասաց Փաշինյանը:

Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan