Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը չի գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով. վարչապետ

Կառավարությունը չի գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով. վարչապետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը չի գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով. վարչապետ

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ հիշեցնելով, որ վերջին օրվա տվյալներով արձանագրել է կորոնավիրուսի 142 նոր դեպք և վերջին շրջանում յուրաքանչյուր օր ունենք 100-ը գերազանցող դեպքեր: 

«Այստեղ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այս ամեն ինչը տեղի ունենում: Բացի շոշափելի և տեխնիկակազմակերպչական հարցերից, ես արձանագրել եմ մի սոցիալ-հոգեբանական խնդիր. բանն այն է, որ քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունն իրականում  բլեֆ է, գոյություն չունի, սարքած գործ է: Իհարկե, ժպիտներից անդին պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը: Սա ունի հստակ պատճառ: Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցնում է ասիմպտոմ: Սա նշանակում է, որ մարդը կամ շատ կարճ ջերմություն է ունեցել, կամ ինքն էլ չի նկատել, որ ջերմություն է ունեցել, բայց թեստ է արվել ու դրական է ախտորոշվել: Այս պարագայում մարդու համար հիվանդությունն ընդամենը թղթի վրա գրված  ախտորոշում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կան մարդիկ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, հետո մնալով հիվանդանոցում կամ հյուրանոցում, բացասական ախտորոշմամբ դուրս են գրվել ու մինչ օրս չեն հավատում, որ իրենք որևէ հիվանդությամբ հիվանդացել են:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր արտակարգ դրությունը կերկարաձգվի, բայց կառավարությունը չի գնալու սահմանափակումներ կիրառելու ճանապարհով: «Փորձելու ենք մարդկանց համոզել, որոշ դեպքերում պարտադրել, որ կիրառեն անվտանգության կանոնները»,- ասաց նա:

Հայաստանում մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, որոնցից 1572-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  36 016 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 49 (ավելացել է ևս 1-ով) դեպք: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan