Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 մլրդ դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 մլրդ դրամ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 մլրդ դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1.1 միլիոն ֆիզիկական անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։

«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ: Հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսավարող սուբյեկտների ձեռք բերած 31.7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները: Աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը սուբսիդավորվել է ամբողջությամբ, այսինքն վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը սուբսիդավորվել է 6-10 տոկոսով, այսինքն            ՝ վարկը հասանելի է 2-6 տոկոսով»,- ասաց Փաշինյանն ու նշեց՝ վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.6 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով: Փաշինյանը նկատեց, որ բացի դա՝ կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով: «Քանի որ ճգնաժամային իրավիճակ ունեինք, և բանկերն ավելի մեծ ռիսկեր էին տեսնում գյուղատնտեսությունը վարկավորվելու համար, մենք բյուջեի միջոցներից 6 մլրդ տրամադրել ենք բանկերին, որ նրանք վարկեր տրամադրեն գյուղացիներին: Բանկերը հետագայում այդ գումարը պետք է վերադարձնեն կառավարությանը»,- ասաց Փաշինյանը:

Հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսավարող սուբյեկտների 8.3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում: Փաշինյանը հիշեցրեց, որ այս ծրագրով արտոնյալ վարկեր են տրամադրում այն ընկերություններին, որոնք նախորդող ժամանակաշրջանում չեն ունեցել ժամկետնանց հարկային և վարկային պարտավորություններ, այսինքն՝ եղել են բացառիկ կարգապահ, ճշգրտորեն կատարել են իրենց պարտավորությունները: «Եվ մենք սրանով գնահատանքի տուրք ենք մատուցում այդ ընկերություններին»,- ասաց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan