Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը

Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սպասարկման փակ տարածքում քաղաքացիների դիմակ չկրելու համար կտուգանվի տնտեսավարողը

Սպասարկման այն փակ տարածքներում, որտեղ քաղաքացիները դիմակ չեն կրի, կտուգանվեն տնտեսավարողները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում, որում քննարկվում է բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը 10 հազար դրամ դարձնելու օրենքի նախագիծը: 

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով քննարկվող նախագծին, հետաքրքրվեց՝ այսինքն բաց տարածքներում տուգանքը դառնում է 10 հազար դրամ, իսկ փակ տարածքներում տուգանք չի՞ լինելու:

Փոխնախարարը՝ հիշեցրեց փոխվարչապետի որոշմամբ մայիսի 14-ի համապատասխան որոշմամբ սահմանվել է բաց տարածքներում դիմակի առկայության պարտադիրություն: Հետևաբար նախագիծը վերաբերում է  կոնկրետ այդ պահանջին: «Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներում դիմակ կրելուն, ապա գործող օրենքը նման պատասխանատվություն սահմանում է, մասնավորապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակի սահմանափակումների համար տնտեսավարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100 հազար դրամից մինչև 300 հազար դրամ:  Այսինքն՝ սա վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն: Իսկ ինչ վերաբերվում է փակ տարածքներին, ապա դրա համար պատասխանատու են տնտեսավարող սուբյեկտները, և նրանք համապատասխան պատասխանատվություն կկրեն»,-ասաց Դանիելյանը:

Բագրատյանը հետաքրքրվեց՝ եթե ստուգող մարմինը տեսնում է, որ փակ տարածքում քաղաքացին դիմակով չէ, կարո՞ղ է տուգանել ընկերության տնօրենին՝ հաճախորդի դիմակ չունենալու համար: 

Փոխնաարարը նշեց՝ փակ տարածքները տնտեսավարող սուբյեկտների հոգածության առարկա են: Այսինքն՝ սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում: Իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, ապա տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության: Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan