Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանրային բաց վայրերում դիմակ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

Հանրային բաց վայրերում դիմակ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանրային բաց վայրերում դիմակ չունենալու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 10 հազար դրամով

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ սահմանել ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ստացավ 87 կողմ ձայն:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Այժմ գործում է միայն մեկ պայման-պահանջ: Այդպիսի պահանջ է հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը, որը չի նշանակում, որ անձը պարտավոր է կրել դիմակը, պարզապես բավարար է, որ անձն իր մոտ ունենա այն:

Այսպիսով, հանրային բաց վայրերում դիմակի առկայության պահանջը խախտելը կառաջացնի 10 հազար դրամ տուգանքի սահմանում՝ նախկին 100 հազարից 250 հազարի դրամի փոխարեն: Իսկ մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների խախտման համար սահմանված տուգանքի չափը շարունակում է մնալ նույնը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, «Իմ քայլը»-ից Նիկոլայ Բաղդասարյանից, Սուրեն Գրիգորյանից, Վլադիմիր Վարդանյանից: Դրանց հիման վրա նախագիծը խմբագրվել է: Այսպիսով այդ առաջարկների հիման վրա սահմանվել է, որ հետադարձ ուժ կիառվի, և առաջարկվող դրույթը կիրառվի նաև նախկինում կիրառված տուգանքների վրա: Մինչև այժմ եղել են անձինք, որոնք ազատ տեղաշարժի պայմանները, պահանջները խախտել էին և տուգանվել օրինակ 100 հազար դրամով: Հիմա ոստիկանությունը եռամսյա ժամկետում կվերանայի այդ դատական ակտերը և կսահմանի 10 հազար դրամ վարչական պատասխանատվություն:

ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ հաջողվել է կոմպրոմիսային տարբերակով գալ ընդհանուր հայտարարի, ինչի համար շնորհակալություն հայտնեց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan