Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մի շարք հուշարձաններ կամրակայվեն, կնորոգվեն ու կվերականգնվեն

Մի շարք հուշարձաններ կամրակայվեն, կնորոգվեն ու կվերականգնվեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մի շարք հուշարձաններ կամրակայվեն, կնորոգվեն ու կվերականգնվեն

Կառավարությունն ընդունեց որոշում ՀՀ-ում մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունմամբ կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ «Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև  մշակութային զբոսաշրջությանը խթանմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

 Մասնավորապես` նախատեսվում է  Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում, ամրակայում և տարածքի բարեկարգում, Հոռոմ համայնքի Սբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայում, նորոգում և վերականգնում, Վայոց ձորի Շատիվանքի վանական համալիրի ամրակայում, մասնակի վերականգնում և տարածքի բարեկարգում, Արագածոտնի մարզի Ագարակ հնավայրի վաղ բրոնզի դարի կացարանների, միջնադարյան համալիրի և պարսպապատի ամրակայում, Արարատի մարզի Լուսառատ համայնքի Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքի ամրակայում և մասնակի վերականգնում,  Լոռու մարզի Թումանյան համայնքի Քոբայրավանք համալիրի գլխավոր եկեղեցուն կից մատուռի (տանիքի) նորոգում, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Թեժառույք վանական համալիրի ամրակայում և տարածքի բարեկարգում և այլն: Գումար կհատկացվի նաև Երևան քաղաքում տեղադրվելիք Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի պատրաստման և տեղադրման համար:

Կիրականացվի նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման ծրագիրը` համաֆինանսավորմամբ Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրության կենտրոնով և ՌՈՔԵՄՓ (ROCHEMP - Regional Office for Cultural Heritage Enhancement, Management and Protection) ծրագրով: 

Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք «Քայլող մարդը» քանդակի հետ կապված շահարկումներ չե՞ն լինելու:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ այն ժամանակ, երբ Երևանի ավագանին հավանության էր արժանացրել այդ քանդակի պատրաստումը, որևէ շահարկում չի եղել: Նախագիծը հավանության է արժանացել դեռևս մի քանի տարի առաջ:    

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan