Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում COVID-19-ի ասիմպտոմ դեպքերում պացիենտները տուն կուղարկվեն

Հայաստանում COVID-19-ի ասիմպտոմ դեպքերում պացիենտները տուն կուղարկվեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում COVID-19-ի ասիմպտոմ դեպքերում պացիենտները տուն կուղարկվեն

Հայաստանում մայիսի 22-ից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մի շարք քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից կվերադառնան տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մայիսի 22-ից հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև կամ ասիմպտոմ պացիենտներին կուղարկենք տուն, որպեսզի նրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը տանը, իհարկե, բժիշկների հսկողությամբ։ Նոր քաղաքացիները, որոնց մոտ կհաստատվի կորոնավիրուսը, սակայն փաստացի չեն ունենա բուժօգնության կարիք՝ կմնան տանը, կրկին բժիշկների հսկողությամբ։ Մենք չենք բացառում, որ ասիմպտոմ դեպքերը կարող են ինչ-որ փուլում բուժման կարիք ունենալ, և մենք պետք է բաց չթողնենք այդ կարիքի բացահայտման պահը, ինչից հետո շատ արագ կերպով կարողանանք կազմակերպել տվյալ քաղաքացու բուժման պրոցեսը»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ արդեն 3-րդ օրն է, որ ընթանում են ինտենսիվ հեռավար դասընթացներ Առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների, բուժքույրերի և կառավարիչների համար, որպեսզի այդ ամենը լինի շատ կազմակերպված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգով։

Թորոսյանը շեշտեց, որ քաղաքացիներին տուն ուղարկելով՝ իրենք չեն զրկում նրանց բուժման հնարավորությունից, այլ պարզապես փոխում են հիվանդության վարման մեր ռազմավարությունը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan