Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել. Ն.Փաշինյան

Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել. Ն.Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստին նրա երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել. Ն.Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձի հոգեհանգստի արարողությանը, սահմանված կանոնները չպահպանելու արդյունքում, մահացածի երկու դուստրերը ևս վարակվել են և մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ առողջապահության նախարարը նույնիսկ զեկուցեց, որ ունենք այսպիսի դեպք, երբ կորոնավիրուսից մահացած 80-ն անց անձի հոգեհանգստի արարողությունից՝ կանոնները չպահպանելու արդյունքում նրա երկու դուստրերը վարակվել են և մահացել՝ կորոնավիրուսից: Այս դեպքով ունենք մեկ ընտանիքում երեք մահ կորոնավիրուսից»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց՝ մարդկանց հորդորում են դիմակ դնել, քանի որ հանրապետությունում կան կորոնավիրուսի՝ հազարավոր ասիմպտոմ դեպքեր: Եվ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են, չունեն որևէ բողոք, որ դիմեն առողջապահական հիմնարկ և թեստավորվեն:

Վարչապետը նկատեց՝ իսկ պարզագույն կանոնների պահպանմամբ նույնիսկ եթե մարդը առնչվի ասիմպտոմ դեպքերի հետ, ունի 95 տոկոս հավանականություն, որ չի վարակվի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan