Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

COVID-19. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոնը

COVID-19. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոնը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
COVID-19. Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոնը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 35 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 366 հազարից: Ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 662 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 793 հազար 530 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 104 հազար 542 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 468 հազար 338-ի, մահերինը՝ 27 հազար 944-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 285 հազար 644 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 121:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 271 հազար 222 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 38 հազար 161: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 232 հազար 248, մահերինը՝ 33 հազար 229: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 186  հազար 835 է, մահացածներինը՝ 28 հազար 714:

Գերմանիայում 186 հազար 835 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 594 մարդ: Հաստատված դեպքերի թվով հաջորդը Հնդկաստանն է: Այստեղ հաստատվել է վարակի 173 հազար 763 դեպք, մահացել է 4 հազար 980 մարդ: Հնդկաստանին հաջորդող Թուրքիան եզրափակում է երկրների տասնյակը, այստեղ վարակակիրների թիվը հասել է 162 հազար 120-ի, մահացածներինը՝ 4 հազար 489-ի:

Վարակի ծագման երկիր Չինաստանում մեկ օրվա ընթացքում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 82 հազար 999 է, որից ապաքինվել է 78 հազար 302-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 757-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով աշխարհում առաջատարը Սաուդյան Արաբիան է: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 81 հազար 766 է: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 52 հազար 907, մահերինը՝ 36: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 33 հազար 170 է, մահացածներինը՝ 260:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 25 հազար 184-ի, մահացածներինը՝ 194-ի: Եգիպտոսում 22 հազար 82 հաստատված դեպք կա, մահացել է 879 մարդ: Իրաքում գրանցվել է 5 հազար 873 վարակվածության, 185՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1172 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 122-ի: Մահացել է 4 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan